Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր տարվա միջոցառում Կովսականում

27.12.2011

Նոր տարվա փայլն ու շուքը օրեցօր դառնում են տեսանելի ու իրական: Ամենուրեք ավելանում են տոնածառերը, մեծ ու փոքր սպասում են ամանորյա` ավանդական դարձած ակնկալիքով, որ Նոր տարին իսկապես բացի բոլոր փակ դռները, բարեբեր լինի, կարգավորվեն դժվարությունները, վերականգնվեն բոլոր բարի ավանդույթները:
Դեկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի նախաձեռնությամբ Սյունիքի մարզային ենթակայության “Կապանի մշակույթի կենտրոն” ՊՈԱԿ-ը համերգային ծրագրով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի Կովսական քաղաքում: Սա սյունեցիների առաջին այցը չէր Կովսական: Կազմակերպիչների խոսքով` սրանով ազդարարվեց առաջիկայում նախատեսված ամանորյա տոնակատարությունների մեկնարկը:
Միջոցառումն իսկապես տոնական էր կովսականցիների համար: Ավելի քան 30 մասնակիցներ էին ընդգրկված կենտրոնի պատրաստած համերգային ծրագրում: Այստեղ միշտ էլ ջերմությամբ են ընդունել նրանց: Երգը, պարը, տիկնիկային ուրախ ներկայացումը հաջորդում էին միմյանց` Նոր տարվա շունչը փոխանցելով հավաքվածներին: Ձմեռ պապն ու Ձյունանուշն էլ դատարկաձեռն չէին այցելել նրանց: Ամանորյա նվերներով և բարձր տրամադրությամբ ավարտվեց այդօրվա միջոցառումը:
“Շնորհավոր Նոր տարիդ, Կովսական աշխարհ, հավերժ կանգուն և շեն լինես…”:
Ձմեռ պապի շուրթերով այս մաղթանքը փոխանցվեց սյունեցիների անունից: Վերջում Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը շնորհակալագրեր փոխանցեց մշակույթի կենտրոնի տնօրեն Վահե Արզումանյանին` Սյունիքի մարզպետարանի մշտական ուշադրության և կազմակերպված միջոցառումներին օժանդակելու համար: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47