Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետը շնորհավորել է լրագրողների գալիք Ամանորը

29.12.2011

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանում Ամանորի կապակցությամբ տոնական ընդունելություն էր կազմակերպել տեղական լրատվամիջոցների և հանրապետական լրատվամիջոցների մարզային թղթակիցների հետ: Մարզպետը տոնական սեղանի շուրջ շնորհավորեց նրանց գալիք Ամանորի առիթով:
"Յուրքանչյուր տարի ստիպված ենք լինում ճանապարհելու հին տարին եւ ընդունելու նորը, ինչը առաջին հերթին մեզ պարտադրում է դասեր քաղել անցածից, մոռանալ չարությունը և նոր տարին դիմավորել սիրով, բարությամբ հանդուրժողականությամբ", - ասաց Սյունիքի մարզպետը լրագրողներին ուղղված իր շնորհավորական խոսքում:
Մարզպետը նաև շնորհակալություն հայտնեց լրագրողներին անցած տարիների համատեղ աշխատանքի համար:
Օգտվելով առիթից` Ս. Խաչատրյանը շնորհավորեց նաև սյունեցիներին.
"Օրեցօր սյունեցին ավելի միասնական է դառնում, եւ համոզված եմ, որ մենք ինչքան միասնական լինենք,այնքան հզոր կլինենք: Սյունեցին արել է ամենի ինչ, որ հայ մնա: Մենք պարտականություն ունենք այս ժողովրդի առջև, որն արժանացել է լավ ապրելու իրավունքին: Մեր յուրաքանչյուրիս պարտքն է անել ամեն ինչ, որ այս ժողովուրդն ապրի արժանավայել: Շնորհավորում եմ սյունեցիների գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը: Թող բոլորի երազանքներն իրականություն դառնան 2012 թվականին", - ասաց մարզպետը:
Հանդիպման ավարտին լրագրողները մարզպետի կողմից ստացան ամանորյա նվերներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36