Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ

30.12.2011

Սիրելի սյունեցիներ,
Թանկագին բարեկամներ
Առջևում Ամանոր է ու Սուրբ Ծնունդ` պայծառ ու հրաշալի տոներ, որոնք խորհրդանշում են խաղաղություն ու բարություն, սեր ու համերաշխություն:
Ամեն նոր տարի նոր մեկնարկի հնարավորություն է, ուստիև մեզանից յուրաքանչյուրն Ամանորին սպասում է մեծ հույսերով ու ակնկալիքներով, վստահ, որ այն կլինի ավելի հաջող ու արդյունավետ, որ կիրականան բոլոր ցանկություններն ու նպատակները:
Կրկնապատկելով մեր եռանդն ու վճռականությունը, վստահ եմ, որ միասին կանենք ամեն ինչ, որպեսզի սյունեցու վաղվա օրը լինի ավելի բարեկեցիկ ու ապահով, մեր երկիրը դառնա ավելի զորեղ ու ծաղկուն, քանի որ մեր ժողովուրդը վաստակել է արժանավայել ապրելու իրավունքը:
Այսօր մենք կարող ենք վստահորեն շարժվել առաջ և նախանշել ապագայի նոր ծրագրեր:
Համոզված եմ, որ սյունեցու հաստատուն մտքի ու դարերով կերտված աննկուն կամքի շնորհիվ, մենք աստիճանաբար լուծելու ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները:
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս սիրված ու գեղեցիկ տոների առթիվ:
Թող 2012 թվականը լինի խաղաղության ու վերելքի տարի, մեր ընտանիքներին բարօրություն, լիություն պարգևի, մեր մերձավորներին` առողջություն ու երջանկություն, հայրենի երկրին` խաղաղություն ու հուսալի ապագա:
Մաղթում եմ, որ նոր տարում բոլորիս ընտանիքներում թևածի խինդն ու ուրախությունը, սերն ու երջանկությունը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Հարգանքներով `
ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28