Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերքում` “168 ժամ” թերթի հրապարակման վերաբերյալ

17.01.2012

Հայտնվում է, որ “168 ժամ” թերթի ս/թ հունվարի 17-ի հրապարակած “Սյունիքի մարզպետը հէկ է բացելու” վերնագրով նյութը, որն արտատպվել է այլ զանգվածային լրատվամիջոցներում ևս, հորինված է, իրականությանը չի համապատասխանում և զուրկ որևէ հիմքից:
Ծավ գետի վրա “Էներգոցանցշին” ԲԲԸ-ի կողմից կառուցվել և ներկայումս գործում է մեկ փոքր հզորության հիդրոէլեկտրակայան: Նույն ընկերությունը նախատեսում է նույն գետի վրա կառուցել երկրորդ հիդրոէլեկտրակայանը:
Թեև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ փոխվել է հողի նպատակային նշանակությունը, սակայն առայսօր համայնքի կողմից հողամասի օտարում նշված կազմակերպությանը չի կատարվել:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված ընկերության հետ որևէ առնչություն չունի:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 10:56:39