Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում համայնքների սեփական եկամուտներն աճել են

23.01.2012

ՀՀ պետբյուջեից 2011թ-ի ընթացքում Սյունիքի մարզին նախատեսված միջոցների ֆինանսավորումը եւ համայնքների դոտացիաները հատկացվել են ամբողջությամբ: Մարզպետարանի միջոցով ֆինանսավորվող ծրագրերի և համայնքների բյուջեների ծախսերի գծով անցած տարի պարտքեր չեն առաջացել: Ըստ մարզպետարանի ֆինասական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության տեղեկատվության` մարզի համայնքների հողի հարկի և գույքահարկի գծով եկամուտները հավաքագրվել են 100 տոկոսով: Հողի հարկի գծով այն կազմել է 196 մլն դրամ, իսկ գույքահարկի գծով` 210 մլն դրամ: Համայնքների սեփականություն համարվող հողերի և գույքի վարձակալության գծով եկամուտների հավաքագրման ցուցանիշները կազմել են 358 մլն դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա մուտքերը շուրջ 93 մլն դրամով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39