Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներդրումային ծրագիր` ուղղված Շիկահողի կենսոլորտային արգելոցի և հարակից համայնքների զարգացմանը

24.01.2012

Միջազգային կառույցների, հիմնադրամների ու բարեգործական կազմակերպությունների միջոցով Սյունիքում անցած տարի իրականացվել են շուրջ 11 մլն դրամի ներդրումային, հումանիտար և վարկային ծրագրեր` ընդգրկելով մարզի գրեթե բոլոր համայնքները: Մասնավորապես` մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման նպատակով կատարվել են մոտ 6,9 մլն դրամի վարկային ծրագրեր: Իրականացվել են նաև շուրջ 4 մլրդ դրամի զարգացման ծրագրեր: Մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի տեղեկատվությամբ, 2011թ. Գերմանական զարգացման բանկի ֆինասավորմամբ մարզում սկսվել են Շիկահողի կենսոլորտային արգելոցի և շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կարիքների գնահատման նախապատրաստական աշխատանքները, որի ներդրումների չափը կկազմի 8 մլն 250 հազար եվրո: Այն կուղղվի Շիկահողի կենսոլորտային արգելոցի ստեղծման և հարակից 5 համայնքների` Կապանի, Շիկահողի, Ծավի, Սրաշենի, Ճակատենի ու Ներքին Հանդի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ենթածրագրերի իրականացմանը: Բուն ծրագրի մեկնարկը կտվի այս տարի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36