Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիմնանորոգվում են դպրոցների մարզադահլիճները

30.01.2012

"Վորլդ Վիժն-Հայաստան" միջազգային բարեգործական կազմակերպության Կապանի տարածքային զարգացման գրասենյակն ավարտեց իր հերթական ծրագիրը, որի շրջանակներում հիմնանորգվեց և շահագործման հանձնվեց Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի մարզադահլիճը: Սա կազմակերպության նմանատիպ երկրորդ ծրագիրն է: Առաջինն իրականացվել է քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցում:
Մարզադահլիճի բացման արարողությունը հունվարի 30-ին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի փոխքաղաաքապետ Վարդան Գևորգյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, բարերարներ, ուսուցիչներ, աշակերտներ:
Մարզադահլիճի հիմնանորոգման համար "Վորլդ Վիժն"-ը տրամադրել է ավելի քան 5 մլն դրամ, որով ամբողջովին փոխվել են դահլիճի հատակը, դռները, սպիտակացվել են պատերը, նորոգվել են հանդերձարանները: Բացի դրանից, կազմակերպությունը մարզադահլիճին տրամադրել է 380 հազ. դրամի մարզագույք: Այստեղ գործում են նաև արտադպրոցական տարբեր սպորտային խմբակներ: Արդեն 4 տարի է` "Վորլդ Վիժն"-ը համագործակցում է թիվ 6 դպրոցի հետ: Իրականացրած մի շարք ծրագրերի արդյունքում նորոգել ու կահավորել է դպրոցի նիստերի դահլիճը, աշակերտական խորհրդի սենյակը, վերականգնվել է ռադիոհանգույցը, ստեղծվել և գործում է մանկական տիկնիկային թատրոն: Այս համագործակցությունը, "Վորլդ Վիժն"-ի Կապանի գրասենյակի ղեկավար Սերգեյ Արզումանյանի խոսքով` կշարունակվի առաջիկա տարիներին ևս:
Օրվա առթիվ իր ելույթում ՀՀ Սյունիքի մարզպետը շնորհավորեց աշակերտներին, ուսուցիչներին և շնորհակալություն հայտնեց հովանովորներն: "Շատ լավ կլիներ, որ մարզի բոլոր դպրոցներն ունենային նման մարզադահլիճ` նման մարզագույքով, ինչը շատ անհրաժեշտ է առաջին հերթին առողջ սերունդ դաստիարակելու գործում", - ասաց մարզպետը:
Միջոցառմանը ցուցադրական ելույթներ ունեցան Կապանի մարզադպրոցի սաները, երաժշտական կատարումներով հանդես եկան մշակույթի կենտրոնի երաժշտական և պարային խմբերը: Իսկ վերջում թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանի կողմից դպրոցի հովանավորներն արժանացան "Մանուկների բարեկամ" գովասանագրերի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01