Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում

30.01.2012

2012թ. հունվարի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես դիմած 32 քաղաքացիներից մասնակցեց 25-ը:
Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 16, պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնության՝ 5, աշխատանքի տեղավորման՝ 3, բնակարանի վթարային վիճակի բարելավման աջակցություն ցուցաբերելու՝ 1 քաղաքացի:
Դրամական օգնության համար դիմած 16 քաղաքացիների տրվել է դրական պատասխան և հանձնարարվել կազմել համապատասխան որոշման նախագիծ: Բավարարվեց նաև պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնության միջնորդություն ցուցաբերելու համար դիմած 5 քաղաքացիների խնդրանքը:
Աշխատանքի տեղավորման համար դիմած քաղաքացիներից 1-ի խնդրանքը բավարարվեց, 2-ի դիմումները վերցվեցին հաշվառման, բնակարանի վթարային վիճակի բարելավման աջակցություն ցուցաբերելու խնդրանքով դիմած քաղաքացու դիմումի կապակցությամբ հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանմանը ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:15:04