Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շարունակվում է անվճար բուժօգնության տրամադրումը մարզի բնակիչներին
01.02.2012
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ ստեղծված մարզային բժշկական մասնագիտական խմբերը այս տարի նույնպես շարունակել են "Բաց դռների օր" միջոցառման իրականացումը մարզի բժշկական հաստատություններում: Համաձայն ժամանակացույցի արտագնա բժշկական խմբերը հունվար ամսին եղել են Նորաշենիկի և Շիկահողի գյուղական ամբուլատորիաներում, "Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն" և "Քաջարանի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ում: Անհրաժեշտ և որակյալ բժշկական ծառայություններ են մատուցվել ավելի քան 450 բնակիչների, 12 հիվանդների տրվել են միջնորդագրեր հիվանդանոցային պայմաններում անվճար բուժօգնություն ստանալու համար:
Այցելությունները կրելու են շարունակական բնույթ և բժշկական խմբերը պարբերաբար բժշկական ծառայություններ են մատուցելու մարզի տարբեր համայնքների բնակչությանը: