Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մի չկայացած հարցազրույցի մասին

06.02.2012

“Առաջին լրատվական” էլեկտրոնային կայքում փետրվարի 3-ի “Սյունիքի մարզպետը լրագրողին սպիտակ ներքնաշորով զրույցի է հրավիրել” հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որևէ հեռախոսազրույց չի ունեցել Լոս Անջելեսում հրատարակվող “Ժամանակ” օրաթերթի և “Առաջին լրատվական”-ի թղթակցի հետ:
Էթիկայի առումով էժանագին, իսկ լրագրողական տեսանկյունից` պրոֆեսիոնալիզմից զուրկ նյութը ամբողջությամբ կեղծիք է և ինչ-որ մեկի կողմից մոգոնված ու ուղղորդված հերթական զրպարտություն ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ:
Համոզվելու համար, որ ասվածը զուտ ինքնապաշտպանական նպատակով չէ, կարող եք դիմել հեռախոսային օպերատորին` ստանալու համար 2012թ հունվար-փետրվար ամիսների մարզպետի հեռախոսահամարի մուտքային զանգերի վերաբերյալ տեղեկատվություն:
Լիազորված ենք հայտնելու, որ չնայած Սյունիքի մարզպետը, ինչպես և ՀՀ ցանկացած քաղաքացի, ունի հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունք, սակայն “հարցազրույցի” ստահոդ լինելն ապացուցելու համար տալիս է իր համաձայնությունը` այդ տեղեկատվությունը տրամադրելուն:
Փաստերն ուսումնասիրելուց հետո խմբագրությունը, կարծում ենք, իր մեջ ուժ կգտնի հերքելու “հարցազրույցն” ամբողջությամբ, այլապես, այդ հերքումը, համոզված ենք ձեռք կբերվի օրենքով:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:38:02