Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պատվավոր կոչում` սյունեցի գեներալներին

06.02.2012

Կապանում Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ նախօրեին մեծարվել են ծնունդով սյունեցիներ գեներալ-լեյտենատ Մուրազ Սարգսյանը և գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը: «Սյունեցիների ու իմ անունից շնորհավորում եմ ձեզ ձեր անցած 20-ամյա ճանապարհի համար: Դուք պատերազմի ծանր օրերին կարողացել եք անել ամեն ինչ ու մեծ զինվորականի փորձն եք փոխանցել մեր բանակին: Ձեզ և Ձեր զինվորական ընկերների շնորհիվ մենք այսօր ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Եղեք առողջ` միշտ մեր բանակի կողքին»,- նշել է ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
ՀՀ ԶՈւ կայացման, Արցախյան պատերազմի ժամանակ Սյունիքի մարզի ինքնապաշտպանական ուժերի կազմավորման, հանրապետության հարավ-արևելյան սահմանների պաշտպանության գործում ներդրած ավանդի և Հայոց բանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ մարզպետի որոշմամբ պատվավոր սյունեցու կոչման են արժանացել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ.Սարգսյանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ, գեներալ-մայոր Վ.Հայրապետյանը: Բարձրաստիճան զինվորականները շնորհակալություն են հայտնել մարզպետին ու սյունեցիներին` իրենց կատարած աշխատանքն արժանվույն գնահատելու համար: «Այս բարձր կոչումը, որ ինձ է շնորհվել այսօր, նաև Սյունյաց աշխարհի բոլոր զավակներինն է, ովքեր զենք վերցրեցին ու պաշտպանեցին մեր հայրենիքը: Ուզում եմ նշել, որ 1992թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Լաչինում ամենաթեժ կռիվնեի ժամանակ իմ թիկունքը պահում էր մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր 42 հոգանոց ջոկատով: Հայրենիքի համար մղվող մարտերում մեզ հետ էին կապանցի, քաջարանցի, մեղրեցի, գորիսեցի ու սիսիանցի տղաները, որոնց հետ միասին հաղթեցինք թշնամուն», - ասաց Մ.Սարգսյանը: Այնուհետև գեներալները պատմել են իրենց անցած մարտական ուղին, հիշել զոհված ընկերներին:
Միջոցառման ընթացքում պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և թանկարժեք նվերներ են հանձնվել մարզի դպրոցների ռազմագիտության ուսուցիչներին` աշակերտների շրջանում ռազմահայրենասիրական աշխատանքներ իրականացնելու համար: Միջոցառման ավարտին հնչել են հայրենասիրական երգեր, ելույթ է ունեցել զինվորական փողային նվագախումբը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24