Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խրախուսանք ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի աշխատակցին
07.02.2012
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Գրիշա Խաչատրյանը համակարգի ներդրման, կայացման և զարգացման ժամանակահատվածում կատարած անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2012 թվականի հունվարի 31-ին արժանացել է շնորհակալագրի: