Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում միջպետական ճանապարհներն անցանելի են

10.02.2012

Սյունիքի մարզի համարյա ողջ տարածքում ձյան տեղումները շարունակվում են: Անցանելի են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհները, սակայն ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Մեղրիի լեռնանքի հատվածը: Այստեղ գիշերվանից սկսված ուժեղ ձնաբուքը շարունակվում է, տեսանելիությունը խիստ ցածր է նորմայից:
Այս գիշեր ձնաբքի պատճառով փակվել էր մայրուղու Սիսիանի հատվածը` «Սյունիքի դարպասներ» կոչվող վայրում: Ժամը 04.20-ի սահմաններում այստեղ ձյան տակ են մնացել 4 ավտոմեքենաներ, որոնց հաջողվել է դուրս գալ միայն Սիսիանի հրշեջ-փրկարարների օգնությամբ: Ժամը 7-ի մոտակայքում Սիսիանում ձնաբուքը դադարել է, ճանապարհահատվածը անցանելի է, չնայած շարունակվուղ ձյան առատ տեղումներին ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են: Անցանելի է նաև Գորիս-Լաչին միջպետական ճանապարհը:
Մարզի ողջ տարածքով գործի է դրված ձմեռային պահպանության համար նախատեսված ամբողջ տեխնիկան: Պարբերաբար մաքրվում են ճանապարհների երթևեկելի մասերը և մշակվում աղով ու ավազով: Ճանապարհներին առկա մերկասառույցի, ցածր տեսանելիությանն, ձյան առատ տեղումների, ժամանակ առ ժամանակ արձանագրվող քամիների պատճառով մարզի ճանապարհաշինարարները վարորդներին խորհուրդ են տալիս միայն անհրաժեշտության դեպքում երթևեկել մարզի տարածքով, իսկ երթևեկելիս ցուցաբերել ծայրահեղ զգուշություն և օգտագործել բացառապես ձմեռային անվադողեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:33:47