Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Գորիսի տարածաշրջանում

10.02.2012

2012թ. փետրվարի 10-ին Գորիսի տարածաշրջանում, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 54 քաղաքացի, մասնակցեց 50-ը:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 19, աշխատանքի տեղավորման՝ 10, նպաստի և կենսաթոշակի հարցով՝ 8, բնակարան հատկացնելու հարցով՝ 5, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու խնդրանքով՝4, բնակարանի գազաֆիկացման խնդրանքով՝2, աշխատավարձը վերականգնելու խնդրանքով՝ 1, վարկ ստանալու համար աջակցելու խնդրանքով՝ 1 քաղաքացի:
Դրամական օգնության համար դիմած 19 քաղաքացիներից 18-ին տրվել է դրական պատասխան, 1 դիմում մերժվել է:
Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմած 10 քաղաքացիներից 2-ի խնդրանքը բավարարվել է, 6 դիմում վերցվել է հաշվառման, 2-ը՝ մերժվել:
Նպաստի և կենսաթոշակի հարցով դիմած 8 քաղաքացիներից 4-ի խնդրանքը բավարարվել է, 3 դիմում ընթացքի մեջ է, 1-ը՝ մերժվել:
Բնակարան հատկացնելու խնդրանքով դիմած 5 քաղաքացիներից 1-ի խնդրանքը բավարարվել է, 2-ը վերցվել է հաշվառման, 2-ը՝ մերժվել:
Պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու խնդրանքով դիմած 4 քաղաքացիներից բավարարվել է 3-ի խնդրանքը, 1-ը՝ մերժվել:
Բնակարանի գազաֆիկացման խնդրանքով դիմած 2 քաղաքացիների դիմումները գտնվում են ընթացքի մեջ:
Աշխատավարձի վերականգնման խնդրանքով դիմած 1 քաղաքացու խնդրանք բավարարվել է:
Վարկ ստանալու համար աջակցության խնդրանքով դիմած քաղաքացու դիմումը մերժվել է :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:34:59