Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

13.02.2012

Փետրվարի 13-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին մարզի չորս տարածաշրջանների զինկոմները, զորակոչային բաժինների պետերը, զորակոչային հանձնաժողովների ավագ բժիշկները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Քննարկվեցին ՀՀ Սյունիքի մարզի տարածքային զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: Նշվեց, որ զորակոչիկների ու նորակոչիկների բժշկական զննումը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ է լուծում տալ մի շարք խնդիրների, մասնավորապես, հանձնաժողովներում անհրաժեշտ բժշկական կադրերով ապահովման, առանձին բժշկական հետազոտություններ մարզի առողջապահական հաստատություններում անցկացնելու, սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական հետազոտման նպատակով հանրապետական հավաքակայան ուղարկված զորակոչիկների տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանն առնչվող հարցեր:
Սյունիքի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Սուրիկ Խաչատրյանը տարածքային հանձնաժողովի անդամներին քննարկված հարցերի վերաբերյալ տվեց համապատասխան հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33