Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կմեկնարկի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

21.02.2012

Օրերս ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը, որին մասնակցեց 2398 աշակերտ` Կապանից` 726,Գորիսից` 731, Սիսիանից` 691, Մեղրիից`250: Այն անցկացվեց մարզի չորս տարածաշրջաններում: Ըստ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկատվության` օլիմպիադան նախատեսված էր անցկացնել 16 առարկաներից, սակայն անցկացվեց 14-ից: Փետրվարի 18-ին համացանցով կայացավ մաթեմատիկայի օլիմպիադան:Ինչ վերաբերում է աստղագիտություն առարկայից օլիմպիադային, կրթության բաժնի պատասխանատուների հավաստմամբ` դպրոցներից հայտ չեն ներկայացրել, որովհետև առարկան դպրոցում չի ուսումնասիրվում:
 Փետրվարի 25-ից մինչև մարտի 14-ը ներառյալ կկազմակերպվի առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: Այն Կապանի և Մեղրիի աշակերտների համար անցկացվելու է Կապանում, Գորիսի և Սիսիանի աշակերտների համար` Գորիսում: Օլիմպիադայի այս փուլին մասնակցելու են հանրակրթական դպրոցների 527 աշակերտներ` Կապանից` 185, Գորիսից` 127, Սիսիանից` 135, Մեղրիից` 80:
Մարզային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են:Այն կվերահսկվի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետների կողմից:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:49:45