Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշանակվեց ՀՊՃՀ Կապանի կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար

22.02.2012

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը Կապանի կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատարին փետրվարի 22-ին ներկայացրեց անձնակազմին: Բուհի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն, մասնագիտությամբ ֆիզիկոս, գիտության դոկտոր Լեռնիկ Պետորսյանը:
Նախկին տնօրենը` տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Բալասանյանը, Կապանի միակ պետական բուհը ղեկավարում էր 1997թ-ից: 2009 թ-ից արդեն դրված էր մարզերում համալսարանի մասնաճյուղերի ղեկավարների փոփոխության հարցը, սակայն Բալասանյանը, ստանալով նախարարության և մարզպետի համաձայնությունները, իրավունք էր ստացել պաշտոնավարել ևս երկու տարի:
Հանդիպմանը, որին ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, հույս հայտնեց, որ Լ.Պետրոսյանն ի վիճակի է կատարելու իրեն վստահված պատասխանատու գործը և բուհում կրթելու այնպիսի երիտասարդներ, որոնք կկարողանան դիմակայել ժամանակաշրջանի բոլոր փորձություններին:
Իր ելույթում ՀՊՃՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց նախկին տնօրենին` կատարած աշխատանքի համար և կրթահամալիրի անձնակազմի հետ հանդիպման ավարտից հետո  շրջեց բուհում, ծանոթացավ առկա խնդիրներին: Դրանցից ռեկտորն առանձնացրեց այն փաստը, որ բուհի դասախոսների միայն 32 տոկոսն ունի գիտական աստիճան կամ կոչում, ինչը խիստ անբավարար է: Նա անդրադարձավ նաեւ լաբորատորիաների վերազինման խնդրին և հույս հայտնեց, որ անելու է հնարավորը կարճ ժամկետում Կապանի կրթահամալիրում առկա խնդիրներին լուծում տալու համար: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39