Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Կապանի տարածաշրջանում
27.02.2012
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2012թ. փետրվարի 27-ին Կապանի տարածաշրջանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 42 քաղաքացի, մասնակցեց՝ 37-ը:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 32, աշխատանքի տեղավորման՝ 2, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու խնդրանքով՝ 1, մարզում ապրող ստեղծագործողներին խնդիրների աջակցություն ցուցաբերելու խնդրանքով 1 քաղաքացի:
Դրամական օգնության համար դիմած 32 քաղաքացիներից 27-ին տրվել է դրական պատասխան, 3 դիմում ուսումնասիրվում է համապատասխան ստորաբաժանումներում, 2 դիմում մերժվել է: Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմած 2 քաղաքացիների դիմումները վերցրվել են հաշվառման: Պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու խնդրանքով դիմած քաղաքացու դիմումին ընթացք է տրվել: