Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամենամյա բժշկական ստուգումներ` դպրոցականների շրջանում

29.02.2012

Պետպատվերի շրջանակներում ուսումնական տարվա սկզբին իրականացվող դպրոցականների ամենամյա բժշկական ստուգումների արդյունքում Քաջարանի երկու դպրոցներում մանկաբույժը հետազոտված 950 երեխաներից 150-ի մոտ հայտնաբերել է տեսողական տարբեր շեղումներ: Այս ցուցանիշները մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժինը ներկայացրել է ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, որի անմիջական նախաձեռնությամբ էլ Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ակնաբույժների մոտ արդեն երրորդ օրն է` կազմակերպվում է այդ երեխաների նեղ մասնագիտական զննում և ախտորոշում:
"Տեսողական շեղումներ ավելի շատ նկատվում է բարձր դասարանցիների մոտ: Պարզվում է, որ այդ երեխաների 30-40 տոկոսը երբևէ ակնաբույժի չի դիմել: Մարզպետի հանձնարարությամբ երեխաներին անհրաժեշտ ակնոցները ևս կտրամադրվեն անվճար", - տեղեկացնում է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժնի պետ, բժշկական գիտությունների թեկնածու Նունե Գևորգյանը:
Քաջարանցի դպրոցականների շրջանում տեսողական շեղումների պատճառները բնապահպանական խնդիրներով բացատրել չի կարելի: Դրա համար պետք է կատարվեն լայնածավալ հետազոտություններ: Մասնագետներն ավելի շատ հակված են դրա պատճառը համարել համակարգիչը: Ի դեպ` կապանցի դպրոցականների շրջանում ամենամյա բժշկական ստուգումների տվյալներով ավելի շատ հանդիպում են ողնաշարի, ոսկրային հիվանդությունները: Մարզպետ Ս. Խաչատրյանի հանձնարարությամբ առաջիկայում մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժինը լայնածավալ ուսումնասիրություններ կսկսի` պարզելու մարզի դպրոցականների շրջանում առավել տարածված հիվանդությունները և դրանք ծնող պատճառները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:33:47