Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առթիվ

07.03.2012

Սիրելի կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` Կանանց տոնի առթիվ:
Պատահական չէ, որ կանանց տոնը համընկնում է գարնան սկզբի ու բնության զարթոնքի հետ:
Այս օրն ինչքան էլ ջերմ խոսքեր ասենք, միևնույն է, չենք կարող արտահայտել ակնածանքի ու երախտագիտության այն խոր զգացումները, որ կան մեր սրտերում:
Այս տոնը լավագույն հնարավորություն է տղամարդկանց համար` ձեզ առանձնակի ուշադրության արժանացնելու, գնահատանքի անկեղծ խոսքեր ուղղելու:
Անփոխարինելի է ձեր դերն ինչպես հայ ընտանիքների պահպանման, այնպես էլ մեր երկրի կայացման ու զարգացման գործում: Դուք, որ միշտ ուժ ու եռանդ եք հաղորդել մեզ, ոգեշնչել ու մղել եք նոր ձեռնարկումների, միշտ եղել եք հայոց օջախները շեն պահողն ու պահպանողը: Վստահ եմ, որ հայապահպան ու ազգապահպան այդ առաքելությունը հայ կանայք այսօր էլ շարունակում են, ինչը նաև երաշխիքն է մեր հարատևման: Ձեզանով են պահպանվում մեր դարավոր ավանդույթները: Ձեր ձեռամբ, նվիրումի, սիրո ու տված դաստիարակության արդյունքում է դարեր ի վեր ձևավորվել մեր ազգային նկարագիրը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և ցանկանում, որ միշտ լինեք առողջ ու գեղեցիկ, ապրեք լիության ու բարօրության մեջ` շրջապատված անսահման սիրով, ընտանեկան ջերմությամբ ու հոգատարությամբ:
Մաղթում եմ ձեզ կանացի երջանկություն և սեր, ձեր ընտանիքներին` խաղաղություն ու գարնանային բարձր տրամադրություն:

ՀՀ Սյունիքի մարզպետ   Ս. Խաչատրյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47