Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տոնական միջոցառումներ` նվիրված Կանանց միջազգային օրվան
09.03.2012
Կանանց միջազգային օրվա առթիվ Սյունիքում մարտի 8-ին մեկնարկած տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև ապրիլի 7-ը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից մարզում բնակվող մի շարք կանայք արժանացել են շնորհակալագրերի, նվերների ու ծաղիկների:
Նախօրեին մեծարման միջոցառումներ են անցկացվել Կապանում, Մեղրիում, Ագարակում, Քաջարանում և Սիսիանում, իսկ մարտի 9-ին միջոցառումը շարունակվել է Գորիսում: Երկարամյա անբասիր աշխատանքի, ակտիվ հասարակական գործունեության, կրթության զարգացման գործում ունեցած վաստակի և Կանանց տոնի կապակցությամբ մարզպետի շնորհակալագրով խրախուսվել են սյունեցի 42 կանայք` վաստակաշատ մանկավարժներ, բուժաշխատողներ, «Հայփոստի», «Հայռուսգազարդի» մարզային կառույցների, հանքարդյունաբերական ձեռնարկությունների, ոստիկանության աշխատակիցներ: