Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
"Կենգուրու"-ն անցկացվեց նաև Սյունիքի մարզում
15.03.2012
"Այբ" կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված և ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո անցկացված "Կենգուրու" տրամաբանական ու հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել են Սյունիքի մարզի 58 դպրոցների 3-12-րդ դասարանների 2088 աշակերտներ` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից:
Տարեցտարի ընդլայնվում է մրցույթի մասնակցության աշխարհագրությունը: Նախորդ տարվա համեմատ մարզում 3-ով նվազել է մրցույթին մասնակցած մարզի դպրոցների թիվը, սակայն դրա փոխարեն 52-ով ավելացել է աշակերտների թիվը: Առավել աչքի են ընկել Կապանի թիվ 5 հիմնական (121 աշակերտ), Քաջարանի թիվ 1 միջնակարգ (118 աշակերտ), Ագարակի միջնակարգ (100 աշակերտ) Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ (96 աշակերտ, Կապանի թիվ 1 հիմնական (90 աշակերտ), Սիսիանի թիվ 2 և թիվ 5 հիմնական (67-ական աշակերտ) դպրոցները:
Դպրոցի աշակերտների արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը յուրաքանչյուր դպրոց կստանա ս. թ. մայիսի սկզբին: Նույն ամսի երկրորդ կեսին "Կենգուրու"-ի կազմակերպիչները կայցելեն մարզ և հերթական անգամ հանդիսավոր պայմաններում կկայանա մրցանակաբաշխությունը:
Արդեն 4-րդ տարին է սյունեցի աշակերտները մասնակցում են "Կենգուրու" մրցույթին և նրանցից շատերն արժանացել են մրցանակների ու պատվոգրերի: