Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցի սյունեցի 96 աշակերտ

15.03.2012

Կապանի թիվ 9 և Գորիսի թիվ 3 դպրոցներում 15 առարկայից փետրվարի 25-ից մարտի 14-ն անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին Սյունիքում մասնակցել է 551 աշակերտ, որոնցից 96-ը զբաղեցնելով առաջին և երկրորդ տեղեր, իրավունք են ստացել մայրաքաղաքում մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին։ Օլիմպիադայի մարզային փուլը կազմակերպեցին և անցկացրեցին ՀՀ Սյունիքի մարզպետի որոմամբ ստեղծված կազմկոմիտեն և առարկայական հանձնաժողովները։
Մրցանակային տեղերը հիմնականում բաժին են ընկել մարզի ավագ դպրոցների աշակերտներին, քանի որ մարզի հիմնական դպրոցներից օլիմպիադայի մարզային փուլին մասնակցում էին միայն 9-րդ դասարանցիները։ Լավագույն արդյունքներ են ցուցաբերել Կապանի թիվ 2, 9, Գորիսի թիվ 4 և Սիսիանի ավագ, իսկ գյուղական դպրոցներից` Հարթաշենի, Կարճևանի, Շվանիձորի, Խնձորեսկի, Վերիշենի, Ակների, Տաթևի, Օխտարի, Աճանանի, Բռնակոթի, Շամբի դպրոցների աշակերտները։ Չնայած մարզային փուլում դպրոցականների ամենաշատ մասնակցություն եղել է մաթեմատիկա առարկայից, սակայն նրանցից քչերին է հաջողվել հավաքել բարձր միավորներ։ Աշակերտների մասնակցությունը քիչ է եղել ինֆորմատիկա առարկայից, իսկ աստղագիտությունից մասնակիցներ չեն եղել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11