Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվական ցուցատախտակներ` Սյունիքի համայնքներում

26.03.2012

"Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Տեղեկատվության մատչելիությունը համայնքային մասնակցության համար» ծրագրով Սյունիքի Կապան և Գորիս քաղաքներում տեղադրվել են 7-ական, Քարահունջ և Շինուհայր գյուղերում` 3-ական տեղեկատվական ցուցատախտակներ։
Ծրագիրը, որի նպատակը համայնքին առնչվող պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների մասին բնակչության իրազեկումն է, իրականացվում է "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի կողմից։ Ցուցատախտակների վրա տեղեկատվությունը բաղկացած է լինելու երկու մասից` փոփոխվող և անփոփոխ։ Անփոփոխ մասում կլինեն "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի հիմնական դրույթները, իսկ փոփոխվող մասում ներկայացվելու են ավագանու որոշումները, տեղեկատվություն համայնքային բյուջեի կատարողականի մասին և այլն։
Ցուցատախտակների վերաբերյալ ՀԿ-ն հուշագիր է ստորագրել համայնքների ղեկավարների հետ և դրանք պետք է օգտագործվեն բացառապես հանրային նպատակների համար, պետք է արգելվեն դրանցում գովազդների տեղադրումը։ Ըստ հուշագրի, համայնքի ղեկավարները պարտավորվում են պարբերաբար` առնվազն ամիսը մեկ անգամ, թարմացնել ցուցատախտակներում հրապարակվող տեղեկատվությունը։
Իրականցվող ծրագիրը շարունակական է։ 2007թ-ից մինչ օրս կազմակերպությունը հանրապետության 49 համայնքում արդեն իսկ տեղադրել է 230 տեղեկատվական ցուցատախտակ։ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն տեղեկատվական ցուցատախտակները համարում է ՏԻՄ-երի համար պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները մատչելի դարձնելու ճկուն, ոչ ծախսատար և արդյունավետ միջոց։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 12:32:22