Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Կապանի տարածաշրջանում

26.03.2012

2012թ. մարտի 26-ին Կապանի տարածաշրջանում, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 63 քաղաքացի, մասնակցեց 59-ը:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 45, աշխատանքի տեղավորման՝ 6, նպաստի վերականգնման՝ 1, բնակարան հատկացնելու՝ 1, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու՝1, բնակարանի գազաֆիկացման՝ 1, տանիքի վերանորոգման՝ 1, խանութ կառուցելու համար տարածք հատկացնելու՝ 1, հողի վարձակալության՝ 1, բնակարանի սեփականաշնորհման հարցերով՝ 1 քաղաքացի:
Դրամական օգնության համար դիմած 45 քաղաքացիներին տրվել է դրական պատասխան:
Բավարարվել է բնակարանի գազաֆիկացման համար դիմած քաղաքացու խնդրանքը:
Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմած 6 քաղաքացիների դիմումները վերցվել են հաշվառման:
Բնակարան հատկացնելու, նպաստի վերականգնման, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու, տանիքի վերանորոգման, խանութ կառուցելու համար տարածք հատկացնելու, հողի վարձակալության, բնակարանի սեփականաշնորհման հարցերով դիմումները գտնվում են ընթացքի մեջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11