Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևներ սյունեցի դպրոցականներին

28.03.2012

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլում 1-3 մրցանակային տեղեր զբաղեցրած Կապանի տարածաշրջանի աշակերտներին մարտի 27-ին մարզպետարանի դահլիճում դիպլոմներ և դրամական պարգևներ հանձնեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Առաջիկա օրերին նման նախաձեռնությամբ մարզպետը հանդես կգա նաև Մեղրիի, Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում:
Շնորհավորելով օլիմպիադայում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին և նրանց ուսուցիչներին, մարզպետը հաջողություններ մաղթեց օլիմպիադայի հանրապետական փուլում: «Սյունիքում կան շատ տաղանդավոր երեխաներ, պետք է այնպես անենք, որ նրանք կարողանան ստանալ արժանավայել կրթություն», - ասաց Սուրիկ Խաչատրյանը:
Առաջին կարգի դիպլոմակիր` մարզի 52 աշակերտ մարզպետի կողմից արժանացել է 10-հազարական, երկրորդ կարգի դիպլոմակիր 55 աշակերտ` 7-հազարական և երրորդ կարգի դիպլոմակիր 47 աշակերտ` 5-հազարական դրամ պարգևի: Բացի դրանից, այն աշակերտները, որոնք արժանացել են 3 և ավելի դիպլոմների, մարզպետը խոստացավ հանձնել 100-ական ԱՄՆ դոլար ևս: Սյունիքի մարզպետը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս կհոգա օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացած սյունեցի 97 աշակերտի տրանսպորտային ծախսերը` յուրաքանչյուրին տրամադրելով 7-հազարական դրամ գումար: Մարզպետի խոսքով` հատուկ պարգևներ են սպասվում նաև օլիմպիադայի հանրապետական փուլից հաղթանակով վերադարձած սյունեցի դպրոցականներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11