Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

"Մանկապատանեկան գրքի շաբաթ" ամենամյա ակցիա` Գորիսում

02.04.2012


Մարտի 26-ից ապրիլի 2-ը Գորիսում անցկացվեց «Մանկապատանեկան գրքի շաբաթ» ամենամյա ավանդական միջոցառումը, որի ժամանակ եղան գրական հանդիպումներ, մանկական ստեղծագործությունների քննարկումներ և այլն:
Միջոցառմանը մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Գորիս էր եկել Հայաստանի գրողների պատվիրակությունը` ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Սուրեն Մուրադյանը, Երվանդ Պետրոսյանը, Լիպարիտ Սարգսյանը, Անուշ Վարդանյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Սաթենիկ Ղազարյանը:
«Մանկապատանեկան գրքի շաբաթի» շրջանակներում Գորիսի դպրոցներին և գրադարաններին նվիրաբերվեցին պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված մանկական ու գեղարվեստական գրականություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11