Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում կիրականացվեն ներդրումային ծրագրեր

03.04.2012

ՀՀ տարածքային կառավարման նախարարի կողմից հաստատվել է Սյունիքի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի 2012թ. տարեկան աշխատանքային պլանը, որը մշակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2009թ. փետրվարի 11-ի համապատասխան որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային յոթ խմբերի կողմից: Նախատեսվում է ընթացիկ տարում մարզում իրականացնել ավելի քան 21 մլրդ 700 մլն դրամ ներդրումներ, այդ թվում` պետական բյուջեի հատկացումներ` 4 մլրդ 534 մլն դրամ, միջազգային կազմակերպությունների և դոնորների հատկացումներ` 7 մլրդ 417 մլն դրամ, մասնավոր հատվածի ներդրումներ` 9 մլրդ 625 մլն դրամ և համայնքային ներդրումներ` 149 մլն 900 հազ. դրամ:
Տարեկան աշխատանքային պլանով ամենաշատ ներդրումներ` 6 մլրդ 600 մլն դրամ, նախատեսված է կատարել մարզի արդյունաբերության ոլորտում, նաև` փոքր ու միջին ձեռնարկատիրության և մասնավոր հատվածում` 5 մլրդ 500 մլն դրամ: Մնացած գումարով ծրագրեր կիրականցվեն մարզի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական ապահովության և երեխաների պաշտպանության, գյուղատնտեսության, բնապահպանության, քաղաքաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, գազիֆիկացման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28