Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ս. Խաչատրյանը ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկերտ դիտորդներին

03.04.2012

Ապրիլի 2-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկերտ դիտորդներ Յորգան Բեքլունդը (Շվեդիա) և Նիկոլայ Խոխլովը (Ռուսաստանի Դաշնություն) հանդիպել են ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ և տեղեկություններ են հաղորդել Սյունիքի մարզում իրենց գործունեության մասին։
Մարզպետը պատրաստակամություն հայտնեց ընտրությունների նախապատրաստման և անցկացման ամբողջ ընթացքում համագործակցել դիտորդների հետ։
Դիտորդներին հետաքրքրեց Սյունիքի մարզպետի կարծիքը՝ նախօրեին «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի տարածած տեղեկատվության մասին՝ Գորիսի նախընտրական շտաբի կազմակերպման հարցում հարուցված դժվարությունների առնչությամբ։ Սուրիկ Խաչատրյանը հերյուրանք համարեց այդ հայտարարությունը և պատրաստակամություն հայտնեց համատեղ ուժերով պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել Գորիսում, ովքեր են հետապնդել «Ժառանգության» ներկայացուցիչներին և ովքեր են խոչընդոտել նախընտրական շտաբի ստեղծմանը։
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ Սյունիքի մարզում քաղաքական բոլոր ուժերն արդեն նախընտրական գործունեություն են ծավալել և որևէ խոչընդոտ չկա ու չի կարող լինել նրանց ճանապարհին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11