Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում սկսվել է դիզվառելիքի և պարարտանյութերի բաշխման գործընթացը

05.04.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի կողմից ներկայացված հայտի համաձայն` "Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութ և դիզելային վառելանյութ ձեռք բերման նպատակով պետական աջակցության" ծրագրով, մարզի համայնքներին պետք է մատակարարվի 2500տ ազոտական պարարտանյութ և 300տ դիզելային վառելանյութ:
Այս օրերին համայնքների ղեկավարների միջոցով աշխատանքներ են տարվում պարարտանյութ և դիզելային վառելանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմման, ծրագրով նախատեսված գնով և քանակով գումարների հավաքագրման ուղղությամբ: Պարարտանյութ ստացող հողօգտագործողների ցուցակները և հավաքագրված գումարները տրամադրվել են "Կոտայքի բերրիություն" ԲԲԸ-ին, իսկ դիզելային վառելիքը "Ֆլեշ" ՍՊԸ-ին՝ համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի և "Կոտայքի բերրիություն" ԲԲԸ-ի, ՀՀ Սյունիքի մարզպետի և "Ֆլեշ" ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի:
Ազոտական պարարտանյութի 1 պարկի արժեքը կազմել է 6000դրամ, իսկ 1լ դիզելային վառելանյութի արժեքը` 350դրամ: Այսօրվա դրությամբ հավաքագրվել է 150մլն.դրամ գումար` ազոտական պարարտանյութի համար և 98մլն. դրամ` դիզելային վառելանյութի համար: Գումարները փոխանցվել են համապատասխան մատակարարների հաշվեհամարներին:
Մարզում դիզվառելիքի և պարարտանյութի ձեռքբերման ու բաշխման խնդիրները մարզպետի ամենօրյա հասկողության տակ են:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47