Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում մեկնարկել են գարնանացանի աշխատանքները

06.04.2012

Սյունիքի մարզում այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն սկսվել են նախատեսվածից 20 օր ուշացումով: Դրանք մարզում մեկնարկել են Մեղրիի տարածաշրջանից ավելի վաղ, իսկ 6 օր է` արդեն սկսվել են Գորիսի և Սիսիանի ցածրադիր գոտիներում:
Մարզի համայնքներում բարձրադիր գոտում գտնվող վարելահողերը դեռևս ծածկված են ձյան շերտով, ու այստեղ գյուղատնտեսական աշխատանքները կսկսվեն ավելի ուշ:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով` այս տարի մարզում նախատեսված է կատարել 12 հազ. հա գարնանացան, որից 7 հազ. հա-ը` հացահատիկային մշակաբույսերի ցանքս: Այն նախորդ տարվա համեմատ ավել կլինի 500 հա-ով: Մարզի գյուղացիական տնտեսություններն ապահովված են ցորենի, գարու և հաճարի սերմնացուով:
Մարզը գյուղատնտեսական տեխնիկայի նորացման խնդիր ունի, որի ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Իսկ մինչ այդ նորոգվել է հին տեխնիկան, որը կօգտագործվի գարնանացանի աշխատանքների ժամանակ:
Գարնան գյուղատնտեսական հիմնական աշխատանքները մարզում կավարտվեն մայիսի սկզբներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02