Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կապանում կայացավ ՀՀ ԱԺ գավաթի խաղարկությունը
10.04.2012
Կապանում մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը: Երկօրյա մրցումներին այս տարի մասնակցում էին Կապանի տարածաշրաջանի քսան դպրոցների առաջինից վեցերորդ դասարանի աշակերտները:
Երեխաները մրցում էին տեղից թռիչք երկարություն, հեռացատկ, փոխանցումավազք, 30 մ և 60մ վազք, թենիսի գնդակի նետում և ձգում մարզաձևերում:
Մրցումներն անցկավեցին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մարզահրապարակում: Ընդհանուր թիմային հաշվարկով 1 տեղ գրավեց Կապանի 5 հիմնական դպրոցը, 2 տեղում Կապանի 3 միջնակարգ դպրոցն է, իսկ 3 տեղում` Կապանի թիվ 6 հիմնական դպրոցը:
Լավագույն արդյունք ցուցաբերած դասարանների երեխաները կմասնակցեն մարզային փուլին, որը կկայանա ապրիլի 14-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում: