Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերքում` “Առավոտ” օրաթերթի հրապարակման վերաբերյալ
11.04.2012
“Առավոտ” օրաթերթի ս/թ ապրիլի 11-ի հրապարակած “«Սան Փալաս»-ը գործել է ապօրինի” վերնագրով hրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որևէ առնչություն չունի հրապարակման մեջ նշված Կապանի քաղաքի մատույցներում գործող խաղատան հետ և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվութjունը զրպարտություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին