Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երեխաների պաշտպանությունը` ուշադրության կենտրոնում

17.04.2012

«Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը ՀՀ մարզերում իրականացնում է «Միանանք հանուն երեխաների` փրկենք ապագան» ծրագիրը, որի նպատակը երեխաների նկատմամբ իրականացվող բռնությունների նվազեցումն է: Ծրագիրը Սյունիքի մարզում մեկնարկել է նախորդ տարվանից և թևակոխել է հիմնական փուլ: Կազմակերպված 5-օրյա դասընթացների արդյունքում արդեն վերապատրաստվել են տարբեր ոլորտների ավելի քան 100 մասնագետներ:
Վերապատրաստում անցած մասնագետների կողմից տեղերում ևս կազմակերպվել են իրազեկման, վերապատրաստման դասընթացներ: Մարզում ստեղծված են երեխայի պաշտպանության թիմեր, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է մեկ հատուկ դպրոց, դրա հարևանությամբ գործող հանրակրթական դպրոցը, հարակից մանկապարտեզը և   ՀԿ-ը:
Ծրագրի հիմնական փուլը նախատեսում է երեխաների մասնակցությամբ թատերականացված բեմականցումների, ցուցադրությունների, ցուցահանդեսների կազմակերպում և նմանատիպ այլ միջոցառումներ` «Անվտանգ եմ ես, անվտանգ ես դու», «Պաշտպանված եմ ևս, պաշտպանված ես դու» և այլ խորագրերով:
«Ծրագրի անհրաժեշտությունը, որի բովանդակությունն է` ինչից սկսել և ինչպես պայքարել երեխայի նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ, կար մարզում: Այսօր երեխան բռնության է ենթարկվում ընտանիքում, դպրոցում, բակում և անհրաժեշտ է պայքարել այդ արատավոր երեւույթի դեմ: Դրա համար պետք է ունենալ պայքարի մեխանիզմ, իմանալ ինչից սկսել և ինչպես պայքարել», - ասաց մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը:
Ծրագիրն իր աշխատանքները մարզում կամփոփի 2013 թվականին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 10:56:39