Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին հինգ գյուղական համայնքների զարգացման ծրագրերը

20.04.2012

Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը (ԱՄՔ) և Գերմանիայի Դաշնության անունից հանդես եկող KFW Զարգացման բանկը Սյունիքի մարզում իրականացնում են ՞՞Շիկահող՞ կենսոլորտային արգելոցի և շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման՞ ծրագիրը, որի արժեքը շուրջ 8250.0 հազ եվրո է: Այս տարի մեկնարկել է ծրագրի պիլոտային փուլը: Այն իրականացվում է մոտ 60-80 հազ. հա տարածքի վրա, որն ընդգրկում է Շիկահողի պետարգելոցն ու հարակից 5 գյուղերը: Ձեռք բերելով փորձ` ծրագիրը հնարավոր կլինի տարածել նաև մարզի ողջ տարածքում:
Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզպետարանի դահլիճում ապրիլի 20-ին ամփոփվեցին Անդրսահմանային միացյալ քարտուղարության (ԱՄՔ) առաջարկով մարզի բնակչության կողմից ներկայացված փոքր դրամաշնորհների հայտ-առաջարկները, որոնք վերաբերում են գյուղական բնակավայրերում տնային տնտեսությունների և ընտանիքների կենսապայմանների բարելավմանը: Անցկացվեց նաև ծրագրում ընդգրկված 5 գյուղական համայնքների` Շիկահողի, Սրաշենի, Ներքին Հանդի և Ծավի, ՞Երեկ, այսօր, վաղը՞ զարգացման պլանների ներկայացում: Միջոցառմանը մասնակցում էր Անդրսահմանային միացյալ քարտուղարության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմեն Գևորգյանը: ՞Ծրագրի առանձնահատկությունն է` օգնել այն մարդուն, ով առաջինն է պատրաստ օգնել իրեն՞, - իր ողջույնի խոսքում ասաց նա:
Ներկայացված 1 տասնյակից ավելի հայտերից, գնահատող ժյուրին քննարկեց լավագույն ճանաչված 8 հայտ-առաջարկ, որոնք ընտրվել են մարզային աշխատանքային խմբի կողմից: Հայտերը վերաբերում էին ձնկաբուծությանը, մեղվապահությանը, չրերի արտադրության կազմակերպմանը, կար և ձևի արհեստանոցի հիմնմանը և այլն: Ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված 4 հայտերի հեղինակներն արժանացան 300-100 եվրո, իսկ համայնքների զարգացման բոլոր 5 ծրագրերը` 1000-200 եվրո պարգևների: Լավագույն հայտատուներին կտրամադրվեն փոքր ենթադրամաշնորհներ՝ 25-150 հազար ՀՀ դրամի սահմաններում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02