Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերքում` “Ժողովուրդ” օրաթերթի հրապարակման վերաբերյալ
02.05.2012
“Ժողովուրդ” օրաթերթում ս/թ մայիսի 2-ի հրապարակված “Սուրեն Խաչատրյանը պատգամավորի թեկնածու Թաթուլ Հակոբյանին հանցագործ է անվանել” վերնագրով նյութը, որն արտատպվել է նաև այլ զանգվածային լրատվամիջոցներում, զրպարտություն է, հորինված, և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Նման միջադեպ չի եղել, այն զուրկ է որևէ հիմքից:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին