Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առաջիկայում Սյունիքում կսկսվի կառավարության հատկացրած դիզվառելիքի բաշխումը
02.05.2012
Մայիսի առաջին տասնօրյակում Սյունքիում կավարտվեն գարնանցանի աշխատանքները: Ըստ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալների` արդեն կատարվել է 2 հազար 300 հեկտար գարնանացան:
Աշխատանքները հիմնականում ավարտվել են մարզի ցածրադիր գոտիներում, իսկ բարձրադիր գտիներում դեռ ընթացքի մեջ են: Այս տարի նախատեսված է գարնանացանի ցանքսերը մարզում հասցնել մինչև 7 հազար հեկտարի:
Հիմնականում կատարվում է գարնանացան ցորենի, գարու և հաճարի ցանքս, մշակվում են նաև բանջարաբոստանային կուլտուրաներ:
Գարնանացանի իրականացման համար կառավարությունն աջակցել է գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին` շուկայականից էժան գներով տրամադրելով անհրաժեշտ քանակությամբ ազոտական պարարտանյութ և 300 տ դիզվառելիք: Հաշվի առնելով առկա պահանջարկը, կառավարությունը ևս 500 տ լրացուցիչ դիզվառելիք է հատկացրել մարզին, որի բաշխումը կսկսվի շուտով: