Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերքում` “Հրապարակ” օրաթերթի հրապարակման վերաբերյալ

04.05.2012

“Հրապարակ” օրաթերթում ս/թ մայիսի 4-ի հրապարակված “Սիսիանցիները որոշել են պատերազմ հայտարարել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին” վերնագրով նյութը, որն արտատպվել է նաև այլ զանգվածային լրատվամիջոցներում, զրպարտություն է, հորինված, և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Կարծում ենք, խմբագրությունը իր մեջ ուժ կգտնի հերքելու ապատեղեկատվությունը, այլապես, այն ձեռք կբերվի օրենքով:

Անդրադարձ “Հրապարակ” օրաթերթի հրապարակմանը

Առնվազն տարակուսանք և զարմանք է հարուցում “Հրապարակ” օրաթերթում տպագրված “Սիսիանցիները որոշել են պատերազմ հայտարարել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին” վերնագրված ապատեղեկատվությունը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը միշտ էլ խոր ակնածանքով է արտահայտվել Սյունիքի ժողովրդի, յուրաքանչյուր սյունեցու և առավել ընդգծված հարգանքով` սիսիանցիների մասին:
Նա երբևէ չի զատել գորիսեցուն սիսիանցուց, կապանցին` մեղրեցուց: Նրանք բոլորը սյունեցի են` իրենց հերոսական անցյալով, օրինակելի նկարագրով և հպարտ անհատականությամբ:
Մարզպետը պատեհ կամ անպատեհ առթներով միշտ ջերմությամբ է խոսել Սիսական հերոսական աշխարհի մասին, հպարտությամբ թվարկել այնպիսի մեծությունների անուններ, ինչպիսին Նիկողայոս Ադոնցն է, Իսրայել Օրին, Հովհան Որոտնեցին, Համո Սահյանը և ուրիշներ:
Հաստատապես պնդում ենք, որ տեղեկատվության մեջ ներկայացված պահվածքը և արտահայտված կարծիքը հարիր չէ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Նա ապրում է Սյունիքի հոգսերով, անմնացորդ նվիրված է մեր լեռնաշխարհին և իրենն է համարում յուրաքանչյուր սյունեցու հպարտությունն ու “թասիբը”:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01