Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ուղերձը մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

08.05.2012

Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։
Այս տոնը խաղաղ ապրելու և արարելու, մեր ազատատենչ ժողովրդի անկոտրում կամքի ու հաղթական ոգու, հայրենիքին անձնուրաց նվիրվածության ու հավատարմության, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է:
Անմոռանալի է հայ ժողովուրդի ներդրումը երկրորդ համաշխարհային պատերազմում` ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակի գործում։
Հայ ժողովրդի համար հատկապես մեծ է նաև մեր նորօրյա հաղթանակների` արցախյան ազատամարտում գրված հերոսական էջերի, սխրանքների նշանակությունը: Մերօրյա պատմության մեջ այդ հաղթանակների պսակը Շուշիի ու Արցախի ազատագրումն էր: Այս պատերազմում մեր հաղթանակը մեկ անգամ ևս վկայեց սերնդեսերունդ փոխանցվող հայի ազատատենչ ոգու, հպարտության և վճռականության հարատևության մասին:
Փառք ու պատիվ հայրենիքի ազատության, այսօրվա խաղաղության համար մարտնչած ու հաղթանակած հայ քաջորդիներին, անմահություն հայրենիքի համար կյանքը նվիրաբերած հայ նահատակներին:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, քաջառողջություն ու բարեկեցություն:
Թող մեր փառապանծ հաղթանակները զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու ու մեր անկախ պետականության ամրապնդման գործում:

ՀՀ Սյունիքի մարզպետ   Ս. Խաչատրյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03