Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի մոտ
15.05.2012
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դանթու Բեստալեին և ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Արա Դոլունցը և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում բնակվող փախստականների հիմնահարցերի լուծմանն ուղղված խնդիրներ:
Մասնավորապես քննարկվեցին փախստականներին բնակարանով ապահովելու, հասարակությանը նրանց ինտեգրմանը և տնտեսական կայունությանը նպաստելուն ուղղված ծրագրեր:
Ծրագրերի քննարկման ընթացքում մարզպետի կողմից կարևորվեց համաֆինանսավորմամբ ծրագրերի իրականացումը և երաշխավորվեց մարզային իշխանության կողմից պահանջվող համաներդրումները: Առաջարկվեց նաև ֆոնդահայթայթման ուղղությամբ մարզում կազմակերպել հանդիպում միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մարզ կատարած այցի ընթացքում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դանթու Բեստալեն և ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հանդիպումներ ունեցան նաև Կապանի, Գորիսի և Սիսիանի համայնքների ղեկավարների հետ, քննարկեցին համայնքերում բնակվող փախստականներին վերաբերվող մի շարք հարցեր: