Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարկուտը վնասել է մարզի ցանքատարածքները
17.05.2012
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովն այսօր այցելել է վերջին օրերին կարկուտից տուժած համայնքներ` տեղում վնասի չափերը ճշտելու համար:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 16-ին տեղացած կարկուտից առավել տուժել է Գորիսի տարածաշրջանի Կոռնիձոր համայնքը, որի ունեցած 500 հա աշնանացանի և գարնանացանի ցանքերն ամբողջովին վնասվել են: Կարկուտից մասնակիորեն տուժել են նաև հարևան Խնձորեսկ, Խնածախ և Քարաշեն համայնքների ցանքերը:
Ապրիլի վերջին Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղի ունեցած ողջ 25 հա գարնանացանը ևս վնասվել է կարկուտից: Հինգ օր առաջ էլ կարկուտը զգալի վնաս է հասցրել Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր գյուղի պտղատու այգիներին. մոտ 30 տոկոսով վնասվել են նռնենիների առաջին ծաղիկներն ու ծիրանենիների բերքը:
Սյունիքում հակակարկատային կայաններ ունենալը օրախնդիր է դարձել, սակայն այս տարի դրանց տեղադրումը նախատեսված չէ. դրանք մարզում կտեղադրվեն առաջիկա տարիներին: