Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը լավագույնն է

18.05.2012

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Հայաստանի պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, մոնիտորինգի է ենթարկել Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերը:
Ուսումնասիրելով նաև 10 մարզպետարանների կայքէջերի տեղեկատվության թափանցիկությունը` պարզել է, որ այս տարի առաջին տեղում Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքն է ` 45,55 տոկոս գործակցով: Այնուհետև հաջորդում է Արմավիրի մարզպետարանի կայքը` 35.52 տոկոս գործակցով, հետո` Կոտայքի մարզպետարանի կայքը` 34.20 տոկոս գործակցով:
Այս տվյալներն օրերս ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Հետազոտությունը, ըստ էության, միտված է եղել հասկանալու` որքանո՞վ են այդ կայքերը կատարում իրենց հիմնական գործառույթը` ապահովում քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը:
Պետական կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչներով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը` տեխնիկական: Ընդ որում, գնահատվել են հրապարակված տեղեկությունների առկայության, ամբողջականության, հրատապության ու մատչելիության չափորոշիչներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47