Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին սյունեցի ազատամարտիկները
18.05.2012
Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումները Սյունիքում շարունակվում են: Այդ առիթով Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մայիսի 17-ին կազմակերպվել էր տոնական միջոցառում, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:
Միջոցառման սկզբում ծնունդով կապանցի Մուրազ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից բանակի կազմավորման 20-ամյակի հոբելյանական մեդալներ հանձնեց Արցախյան գոյամարտի մոտ երեք տասնյակ մասնակիցներին ու թիկունքայիններին:
Միջոցառման վերջում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր խոսքում ներկաներին շնորհավորեց նաև մայիսյան տոների առիթով: Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով: