Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հորդառատ անձրևներից ափերից դուրս էր եկել Կապան քաղաքի միջով հոսող Վաչագան գետը

23.05.2012



Հորդառատ անձրևների պատճառով Կապան քաղաքի միջով հոսող Վաչագան գետը, որը Ողջի գետի աջ վտակն է, մայիսի 22-ի կեսգիշերին մոտ դուրս է եկել ափերից և ողողել Մելիք-Ստեփանյան փողոցի շենքերի բակերն ու նկուղային հարկերը: Հորդացած գետը քշել տարել է գետի վրա կառուցված հինգ մետաղական կամրջակները, մեկ էլեկտրասյուն, արմատախիլ արել ծառեր, ջրով լցրել ափամերձ կրպակները: Անհնարին էր դարձել փողոցով մեքենաների երթևեկը: Փողոցներն ու շենքերը հետագա ջրածածկումից պաշտպանելու համար դեպքի վայր են ժամանել Սյունիքի մարզային փրկարարական վարչության մեկ մարտական հաշվարկ:
Վարչության կողմից հայտարարվել է տագնապ և սկսվել է գետի ափամերձ պատնեշի ամրացման աշխատանքեր, որի համար տեխնիկայով աջակցել են քաղաքապետարանը և կոմունալ սպասարկման ձեռնարկության աշխատակիցները: Ողջ գիշեր դեպքի վայրում են եղել մարզպետարանի, քաղաքապետարանի,  ոստիկանության պատասխանատուները և ԱԻՆ Սյունիքի փրկարարական վարչության աշխատակիցները:
Փրկարարները հողազանգվածով լցված պարկերով ամրացրել են շենքերի մուտքերը, գետի հենապատերը: Աշխատանքները շարունակվել են մինչև առավոտյան ժամը 04.00-ը: Առավոտյան կողմ գետի հունը սկսել է իջնել: Ջուրն իր հետ բերելով մեծ քանակությամբ ցեխ, քարեր, ավազ, լցրել է քաղաքի կենտրոնական հատվածներ` մարզպետարանի հարակից Գ. Նժդեհ հրապարակ:
Մայիսի 23-ի վաղ առավոտյան կոմունալ ձեռնարկության աշխատակիցների ու փրկարարների կողմից սկսվել են քաղաքի փողոցների մաքրման աշխատանքները:
Դեպքի վայր են ժամանել մարզպետարանի և քաղաքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները:
Ստեղծված է հանձնաժողով` վնասի չափը ուսումնասիրելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28