Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` կարկտահարությունից տուժած համայնքների ղեկավարների մասնակցությամբ
24.05.2012
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ այսօր տեղի ունեցավ խորհրդակցություն` վերջին օրերին տեղացած կարկուտի հետևանքով տուժած համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ:
Մարզպետի որոշմամբ ստեղծված արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովը տեղում ուսումնասիրել է կարկտահարությունից տուժած համայնքների խոտհարքները, հացահատիկի ցանքատարածությունները, պտղատու այգիները և բանջարաբոստանային կուլտուրաները` վնասի չափերը ճշտելու նպատակով:
Մարզպետը համայնքի ղեկավարներին հանձնարարեց ձեռնարկել համապատասխան միջոցներ` գյուղացու հոգսը հնարավորինս թեթևացնելու համար: Ս. Խաչատրյանը առաջարկեց տեղերում ստեղծված հանձնաժողովների միջոցով սեղմ ժամկետներում ներկայացնել տուժած գյուղացիների անվանացուցակը` անհատական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Համայնքի ղեկավարները կարևորեցին ցուցաբերվելիք աջակցությունը, նշելով, որ գոնե վնասված ցանքատարածություններում վերացանքավորում կիրականանա: