Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առիթով

24.05.2012

Սիրելի շրջանավարտներ
Սրտանց շնորհավորում եմ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի` վերջին զանգի առիթով:
Այս օրն արդեն գեղեցիկ ավանդույթի է վերածվել և խորհրդանշական է նրանով, որ դուք հրաժեշտ եք տալիս ձեզ գիտելիք ու դաստիարակություն տված դպրոցին, ձեր մանկությանն ու պատանեկությանը: Օրեր անց կմտնեք մեծ կյանք ու չափազանց կարևոր է, որ այդ մուտքը լինի հավատով լի, ոգևորությամբ, նպատակների և երազանքների կատարման ակնկալիքներով:
Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կդառնա իր ծնողներին, պետությանն ու ժողովրդին արժանի զավակ:
Իմ երախտիքի խոսքերն եմ հղում բոլոր մանկավարժներին, ովքեր սովորեցրել են գնահատել բարին ու գեղեցիկը, ազնիվն ու առաքինին, ովքեր իրենց ամենօրյա հետևողական աշխատանքով ու նվիրվածությամբ, ներողամտությամբ ու ծնողական հոգատարությամբ այսօր կրկին մի սերունդ են ուղարկում կյանք:
Սիրելի շրջանավարտներ, կրկին շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի առիթով և մաղթում բարձր տրամադրություն, աննկուն կամք ու անսայթաք երթ:
Թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու երազանքները և որ կյանքում միշտ ունենաք հաղթանակներ, հաջողություններ ու փայլուն ապագա:


ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53