Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարզաբանում “Երկիր” օրաթերթի հրապարակման վերաբերյալ

25.05.2012

Հայտնվում է, որ “Երկիր” օրաթերթի ս/թ մայիսի 24-ի հրապարակած “Սյունիքի մարզպետը Որոտանի վրա 2 փոքր ՀԷԿ է կառուցում” վերնագրով նյութը, որն արտատպվել է նաև այլ զանգվածային լրատվամիջոցներում, հորինված է և չի համապատասխանում իրականությանը:
Պարզաբանման կարգով տեղեկացվում է, որ Սպանդարյան և Անգեղակոթ համայնքներում նախատեսվում է իրականացնել ընդամենը մեկ ՓՀԷԿ-ի (գլխամասային հանգույցը Սպանդարյան համայնքում, կայանային շենքը Անգեղակոթ համայնքում) շինարարություն:
ՀՀ կառավարության որոշման նախագծերին կից տեղեկանքում “Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք” կետում նշված ՀՀ Սյունիքի մարզպետ տողը վերաբերում է ոչ թե ՓՀԷԿ-ի նախագծին, ինչպես նշված է հոդվածում, այլ ՀՀ Կառավարության որոշման նախագծերի նախապատրաստմանը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված ՓՀԷԿ-ի նախագծման և կառուցման հետ որևէ առնչություն չունի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53