Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Կապանի տարածաշրջանում
30.05.2012
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2012թ. մայիսի 30-ին Կապանի տարածաշրջանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեց 16 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր ութ, աշխատանքի տեղավորման՝ երկու, առողջարանային ուղեգիր հատկացնելու՝ երեք, նպաստի վերականգնման՝ մեկ, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու՝ երկու քաղաքացի:
Դրամական օգնության ութ դիմումներից յոթին տրվել է դրական լուծում, մեկը ներկայացվել է ուսումնասիրման:
Առողջարանային ուղեգիր հատկացնելու երեք, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու երկու քաղաքացիների դիմումներին տրվել են դրական պատասխան:
Աշխատանքի տեղավորման խնդրանքով երկու, նպաստի վերականգնման խնդրանքով դիմած մեկ քաղաքացիների դիմումները ընթացքի մեջ են: