Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԻՄ հերթական ընտրություններ Սյունիքի մարզում
01.06.2012
Ղեկավարվելով "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքով և ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթներով, համաձայն ՀՀ ԿԸՀ-ի համապատասխան որոշման ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 31-ին կայացրել է որոշում, ըստ որի մարզի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները նշանակվել են ս/թ սեպտեմբերի 9-ին:
Այդ օրը մարզի 109-ը համայնքից 94-ում կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրություններ, որոնցից 54-ը` Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում, իսկ 40-ը` Կապանի և Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում:
Մարզի 94 համայնքներից 76-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի և ավագանու, 6-ում` միայն համայնքի ղեկավարի, 12-ում` միայն համայնքի ավագանու ընտրություններ:
Նորընտիր տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունները կստանձնեն 2012թ նոյեմբերի 13-ին: