Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԻՄ հերթական ընտրություններ Սյունիքի մարզում

01.06.2012

Ղեկավարվելով "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքով և ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթներով, համաձայն ՀՀ ԿԸՀ-ի համապատասխան որոշման ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 31-ին կայացրել է որոշում, ըստ որի մարզի համայնքներում  տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները նշանակվել են ս/թ սեպտեմբերի 9-ին:
Այդ օրը մարզի 109-ը համայնքից 94-ում կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրություններ, որոնցից 54-ը` Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում, իսկ 40-ը` Կապանի և Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում:
Մարզի 94 համայնքներից 76-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի և ավագանու, 6-ում` միայն համայնքի ղեկավարի, 12-ում` միայն համայնքի ավագանու ընտրություններ:
Նորընտիր տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունները կստանձնեն 2012թ  նոյեմբերի 13-ին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47